ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել

ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ երկրում առկա խնդիրները լուծելու համար «նոր մոտեցումների բացահայտ կարիք» կա: Այս մասին գրում է kommersant-ը։

«Ես կասկած չունեմ, որ պետության նոր ղեկավարը Ռուսաստանի նկատմամբ կպահպանի նախընտրական արշավի ընթացքում օգտագործած հռետորաբանությանը: Կկրկնի հայտնի գաղափարական բանաձևերը, որոնք ուղղված էին բնակչության տարբեր խմբերին: Այս առումով որևէ պատրանք չունեմ», – ասել է Մեդվեդևը՝ մեկնաբանության մեջ:

Միևնույն ժամանակ, վարչապետը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների բարելավվման համար հնարավորություններ կան ու նշել, որ պետությունների միջև հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է ազնվություն, ինչպես նաև «պրագմատիկ և պատասխանատու մոտեցում»:

Ուկրաինայի նոր նախագահը, Մեդվեդևի խոսքերով, պետք է նաև հաշվի առնի «Ուկրաինայի բոլոր քաղաքական իրողությունները», այդ թվում` երկրի արևելքում ստեղծված իրավիճակը:

Նշենք, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ընտրություններում ստացել է քվեների մոտ 73 տոկոսը, իսկ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ մոտ 24 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում