Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի աշխատանքային զեկույցը, իսկ խորհրդարանականները հարցեր ուղղեցին նրան։
Ապրիլի 16-ին մեկնարկած քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից ներկայացված նախագծերի փաթեթին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:
Ապրիլի 18-ի նիստում Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Գարեգին Բաղրամյանին։
Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:
Ապրիլի 22-ին խորհրդարանի պատգամավորները Գեղամ Գևորգյանին ընտրեցին ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում