Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը

Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ռուս հաղորդավարուհի Թինա Կանդելակին անդրադարձել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում երգիծաբան, դերասան Վլադիմիր Զելենսկու հաղթանակին։ Կանդելակին գտնում է, որ այս ամենը ինստագրամի, տեղեկատվական հաղորդակցության ու զվարճանքի աշխարհի հաղթանակն է, որտեղ մենք ապրում ենք։

«Զելենսկու նկատմամբ ողջ համակրանքով, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել բեմում, երբ Սաշա Ցեկալոյի հետ վարում էի «Хорошие шутки» ծրագիրը, ինձ համար ակնհայտ է, որ Զելենսկին, ինչպես Փաշինյանը Հայաստանում, նոր դեռ պետք է հասկանա գործնական կառավարման աշխատանքների ծավալն ու բարդությունը։

Երբ ես դիտում էի Զելենսկի-Պորոշենկո բանավեճը, ինձ համար նաև ակնհայտ էր, որ մարդիկ կհայտնվեն այն թեկնածուի կողքին, ով կարողանում է պրոֆեսիոնալ ձևով դուր գալ։ Դժվար չէր ընտրությունը․ մի կողմից այտուցված և անփույթ օլիգարխ` աչքերի տակ փոսերով, մյուս կողմից գեղեցկադեմ, ժպտերես երիտասարդ»,– այս մասին գրել է Կանդելակին Эхо Москвы կայքում։

Բարի գալուստ նոր իրականություն, պարադիգմների աշխարհ, ասում է Կանդելակին, որտեղ թվայինը կառավարում է լսարանի ուղեղները՝ նոր օրենքներով, անտեսելով ուղղահայաց ինստիտուտները։

«Սա վերաբերում է բոլորին, ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին, քանի որ Զելենսկու ընտրությունը Փաշինյանից հետո, ոչ այլ ինչ է, քան փոխկապակցված իրադարձությունների շղթա»,-ասում է Կանդելակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում