«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորներին էլ մանրակրկիտ ռենտգեն չեն անում

«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորներին էլ մանրակրկիտ ռենտգեն չեն անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը, որն այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար է աշխատում, գլխացավանք է դարձել օրենքներին լավատեղյակ իշխանականների համար։ Վերջին օրերին խորհրդարանում բուռն քննարկման առիթ է դարձել նրա մի որոշումը, որը հակաօրինական է։

Խոսքն ընդդիմադիր պատգամավորներին մանրակրկիտ ռենտգեն անելու մասին է։ Մասնավորապես ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն օրերս մեր զրույցում խոստովանել էր, որ խորհրդարան մուտք գործելիս ստուգում են ոչ միայն ավտոմեքենայի արտաքին, ներքին հատվածը, ինչպես նաև բեռնախցիկը, այլև վերջին օրերին պատգամավորից պահանջել են բացել նաև պայուսակը։ Մարուքյանին ԱԺ աշխատակիցները խոստովանել են, որ իրենց ասել են՝ ստուգեք, իրենք էլ ստուգում են։

Մեր տեղեկություններով՝ բարձրացած աղմուկից հետո ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտողություն է արել ԱԺ նախագահին՝ ասելով, որ նման անհեթեթ որոշումներ այլևս չկայացվեն աշխատակազմի ղեկավարի կողմից, քանի որ պայուսակ մտնելն արդեն համարվում է խուզարկություն, իսկ ԱԺ պատգամավորին քանի դեռ չեն զրկել անձեռնմխելիությունից, իրավունք չկա ստուգելու։ Ավելին՝ Քոչարյանն ասել է նաև, որ եթե ընդդիմադիր պատգամավորներն ուզենային, կարող էին դատի տալ դրա համար։ Վերջին օրերին այլևս ընդդիմադիրներին նման խուզարկության չեն ենթարկում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում