AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը

 

«Փաստ» թերթը գրում է. «Դժվար է ասել՝ աշխարհում քանի՞ դեպք է եղել, երբ գործող իշխանությունը գործադուլի, դասադուլի կոչ անի, բողոքի ակցիաներ կազմակերպի այն պարագայում, երբ բացարձակ չկա սահմանադրական ճգնաժամ, երբ իշխանությունը ամբողջովին մեկ ուժի ձեռքում է:

Դժվար է ասել՝ աշխարհում ևս քանի՞ երկիր կա, ուր գործադիր իշխանության ներկայացուցիչը կոչ է անում ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ՝ խախտելով սահմանադրական հնարավոր ու անհնար նորմերը, հրահրելով անօրինական գործողություններ: Իսկ ահա այս ամենը Հայաստանում կա, ու այստեղ էլ մենք «ունիկալ» ենք:

Երեկ մենք փորձում էինք ստանալ տարբեր քաղաքագետների ու իրավագետների տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի մասին, հասկանալ, թե ինչու են իշխանություններն այսպես անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները, թե ինչ իրավական խնդիրներ կան առկա գործընթացներում, թե ինչ նպատակ ուներ դատարանների գործունեության հինգժամյա կաթվածահարումը: Ուշագրավ է, բայց շատերը բառացի նշում էին, թե շատ դժվար կլինի ցենզուրայի սահմաններում տեղավորվող բառամթերքով մեկնաբանել տեղի ունեցողը:

Սակայն, այդուամենայնիվ, գերակշռում էր երկու տեսակետ. մեկ՝ որ իշխանությունները շարունակում են անել կոչեր, հետո մտածել դրանց իմաստի ու հետևանքների մասին, երկրորդ՝ որ այսպիսով իշխանությունները սպառնացին դատավորներին՝ չհամարձակվել կայացնել այնպիսի վճիռներ, որոնք դուրս են իշխանությունների պատկերացումների ու ցանկությունների սահմաններից: Իբր «Ժողովրդի» անունից: Թեպետ մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է ժողովուրդ համարել Հայաստանի բոլոր դատարանների առջև հավաքված «ոտքից գլուխ» մոտ 2 հազար մարդուն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan