Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն

Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն հաջորդ մրցաշրջանում հնարավոր է գլխավորի թուրինյան «Յուվենտուսը»։ Հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ դեմ չէր լինի խաղալ իր հայրենակցի ղեկավարությամբ։

Վեստի.ռու կայքը, հղում անելով La Gazzetta dello Sport-ին, գրում է, որ Իտալիայի առաջնության առաջատարը լավ ծանոթ է Մոուրինյոնին, համատեղ աշխատել են մադրիդյան «Ռեալում»։ Նաև հայտնի է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը խորհրդակցում է Ռոնալդուի հետ ակումբի տրանսֆերային քաղաքականության հարցերով։

Ավելի վաղ պորտուգալացի մարզիկն ազդել էր թուրինցիների որոշման վրա՝ հրաժարվելու Անտոնիո Կոնտեի ծառայություններից, ով հավակնում էր Ալլեգրիի պաշտոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում