Հալեպում հրթիռներ են պայթել
22/05/2019 10:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Սիրիայի Հալեպ քաղաքի կենտրոնում երկու հրթիռ է պայթել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում Al Ekhbariya հեռուստաալիքին:
Հրթիռներն ընկել են այդ Հալեպի հենց կենտրոնական մասում։ Այդ հատվածը շրջափակվել է անվտանգության ծառայողների կողմից, ժամանել է մի քանի շտապ օգնության մեքենա:
Հալեպում հարձակման մասին այլ տեղեկատվություն չի հաղորդավել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում