AM | RU
USD
EUR
RUB

Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը. Արմեն Ռուստամյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Եթե մենք հանրահավաք ենք գումարում, նշանակում է՝ երկրում մի բան այն չէ, այսօր Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

Կուսակցականի խոսքով, այս հանրահավաքի նպատակն է՝ ահազանգել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի։

«Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդասռնալի են լինում։ Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ ժողովրդի սպասումներին, այլև առաջացնում է նոր վտանգներ և կուտակում է նոր խնդիրներ։ Սա մի սպառնալիք է, որն այս ինքնահավան ու ինքնագոհ իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել։ Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից», - հայտարարեց Ռուստամյանը։

Նախկին պատգամավորը նկատեց, որ այս իշխանությունների մեկամյա գործունեությունն է իրենց ստիպում հայտարարել՝ սթափվելու պահն է։ Նրա խոսքով, համաժողովրդական շարժումը վաղուց չունի իր սկզբնական թափը։ Քաղաքական գործիչը եզրակացրեց՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ շարժման առաջնորդը շարժումը սկսում է փոխարինել իրենով։

«Արդյունքում առաջ-առաջ գոռալով հետ ենք գնում անընդհատ, քանզի կրկին վերադառնում ենք միանձնյա ու միահեծան կառավարմանը, մենիշխանությանը, բայց այս անգամ՝ իբրև թե ժողվրդի կամքով ու պահանջով։ Հասել ենք այնտեղ, որ արդեն պարբերաբար ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն։ Սա գուժում է սահմանադրական պետության վերջի մասին։ Հենց այս դեպքերի համար է ժողովուրդն ասում՝ «մրից հելանք, մրջուրն ընկանք»», - հայտարարեց Ռուստամյանը։

Նա նկատեց, որ այս հանրահավաքով մեկնարկելու է «երկրի զարգացումը բնականոն հուն տեղափոխելու համար իշխանություններին հակակշռելու և զսպելու քաղաքական և քաղաքացիական հետևողական մի գործընթաց»։

«Սա նշանակում է՝ ոչ միայն սկսել դեղին քարտերի մի շարժում և իշխանության ամեն սխալ, վտանգավոր քայլի համար իշխանությանը դեղին քարտ ցույց տալ, այլև ցույց տալ, որ Հայաստանի հայության համար երկրի զարգացման բնականոն հունը։ Սա բխում է այն պարզ իրողությունից, որի մեջ գտնվում են Հայաստանն ու Արցախը»,- նշեց Ռուստամյանը։

Նա հորդորեց իշխանություններին լրջանալ, ստանձնել իրենց բաժին հանձնառությունը, իրականացնել ծրագրային բարեփոխումներ, հակառակ դեպքում դեղին քարտերը կարմիր կդառնան։

 

Լրահոս
Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan