Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ)

Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Թևան Պողոսյանը առաջարկեց Հայաստանի մի քանի համալսարանում բացել Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ։ Գործիչը նշեց, որ այդ պարագայում հեշտ ու հնարավոր կլինի հասկանալ՝ որո՞նք են Հայաստանում Ռուսաստանի շահերը, խորությամբ ուսումնասիրել այդ երկիրը։

«Մենք չունենք ռուսագետներ, մեզ թվացել է, որ դպրոցոեւմ ռուսերեն ենք սովորում, ուրեմն ամեն ինչ գիտենք այդ երկրի մասին։ Եթե հասկանում ենք, որ պետք է լինեն Եվրոպայի ուսումնասիրության կենտրոններ, արևելագիտության, ապա ինչո՞ւ չբացել ռուսագիտության կենտրոններ», – նկատեց փորձագետը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում հարաբերությունները կլինեն գիտակցված, հասկանալի կլինի՝ ինչ շահեր ունի Ռուսաստանը Հայաստանում և արդյոք ունի թե ոչ։

«Ռուսասատնում էլ է սերնդափոխություն կատարվում, նոր մարդիկ են գալիս՝ նոր շահերով, փոխվում են իրավիճակներ։ Ամեն ինչին պատրաստ լինելու համար, պետք է կարողանաս սցենարնեը կանխատեսել, կարողանաս հասկանալ հարևան երկրիդ։ Ռուսաստանը հետաքրքիր երևույթ է՝ իր մտածելակերպով, իր ինստիտուտներով։ Այդ երկիրը միատարր չի», – նշեց Պողոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում