Արցախի ԱԺ երկու հանձնաժողով անցկացրել են համատեղ նիստ

Արցախի ԱԺ երկու հանձնաժողով անցկացրել են համատեղ նիստ

ՍՏԵՓԱՆՀԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Արամ Գրիգորյանը:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտներում 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված հատկացումները, նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ նախատեսված է եղել 15մլրդ 48մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15մլրդ 118մլնդրամ, որից 11մլրդ 203մլն դրամը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իրականացվող բյուջետային ծախսն է, 3մլրդ 914մլն-ը նախարարության միջոցով իրականացվող ծախսերը: Ընդհանուր երեք ոլորտների ծախսը կազմել է 14մլրդ 744մլն կամ ճշտված պլանի 97,5%–ը:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2018թ-ի ճշտված բյուջեն կազմել է 1մլրդ 556մլն, կատարողականը՝ 1մլրդ 489մլն դրամ կամ 98,7%:

Նիստին պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին են առաջադրել հարցեր և ներկայացրել առաջարկություններ:

Համատեղ նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում