Հաշվեհարդար Ստեփանակերտում. Սամվել Բաբայանի համակիրը դանակահարել է Արայիկ Հարությունյանի մերձավորին
31/05/2019 20:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ArmDaily.am: Օրեր առաջ Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպը Արցախի ՊԲ նախկին հրամանատարի և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի համակիրների միջև նոր զարգացումներ է ունեցել: ArmDaily.am-ը տեղեկացավ, որ Ստեփանակերտում «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց, Սամվել Բաբայանի համակիրներից մեկը դանակահարել է Հարությունյանի համակիրներից մեկին: Ի դեպ, ասում են, որ վերջինս Արայիկ Հարությունյանի մերձավոր մարդկանցից է: Մանրամասները՝ առաջիկայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում