AM | RU
USD
EUR
RUB

Հուսով եմ, Բաքուն ու Երևանը հասկանում են այդ գործընթացի կարևորությունը. ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այց է կատարել Ադրբեջան՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ, ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին, այս հարցում իշխանությունների ու քաղաքացիական հասարակության դիրքորոշումների հետ: Այս մասին Կլաարն ասել է Turan գործակալության հետ հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, ԵՄ-ն բանակցությունների կողմ չէ, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և իմ դերն է` աջակցել այդ ջանքերին», - ասել է Կլաարը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, թե ինչպես է նա գնահատում իրավիճակը, որոնք են մարտահրավերներն ու հնարավորությունները:

«Այս ամսվա վերջում ես մտադիր եմ այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Հարցին, թե արդյոք Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է մարդասիրական քայլերի իրականացման հարցը, ինչպես նախկինում հայտարարել էին կողմերը, Կլաարն ասել է, որ քննարկել են վստահության և փոխըմբռնման միջոցներ հաստատելու միջոցները։

«Հուսով եմ, Բաքուն ու Երևանը հասկանում են այդ գործընթացի կարևորությունը, և ես խնդրեցի նախագահին ու արտգործնախարարին ասել, թե ինչպես Եվրամիությունը կարող է օգնել այս գործընթացին», - ասել է Տոյվո Կլաարը:

Հարցին, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել խաղաղ գործընթացին, Բրյուսելի ներկայացուցիչը նշել է, որ երկար տարիներ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակություններին աջակցելու, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ծրագրերին:

«Բոլորն էլ հասկանում են, որ խաղաղ կարգավորում հնարավոր չէ առանց հաղորդակցության, շփումների ու փոխըմբռնման: Սա է պատճառը, որ երկրի ղեկավարները պետք է հասկանան, թե որքան կարևոր է դա: Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումներից հետո ես տպավորություն ունեցա, որ նման հասկացողությունը կա», - ասել է Կլաարը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում իշխանափոխությունից հետո հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը մեծացել են, ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը «հաստատապես» հավատարիմ է խաղաղ կարգավորմանն ու կառուցողական երկխոսությանը:

«Սա մեր տպավորությունն է Հայաստանի արտգործնախարարի ու ղեկավարների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներից», - ասել է Կլաարը:

Իսկ թե ինչու հակամարտության կարգավորման գործընթացում 30 տարվա ընթացքում առաջընթաց չկա, եթե բոլորը կառուցողական են, Տոյվո Կլաարն ասել է, որ ցանկացած հակամարտության համար կարող է լուծում գտնվել։

«Որպեսզի բեկում լինի, կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն։ Սա մի բան է, որ հնարավոր չէ նրանց տալ դրսից», - ասել է ԵՄ դիվանագետը:

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan