AM | RU
USD
EUR
RUB

Կարևոր հարցերի ենք բախվելու, մասնավորապես՝ ով է վեթթինգն իրականացնելու

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Oրերս «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով աղմուկ հանած ու անընդհատ քննարկվող «վեթթինգին» և գնահատել՝ «իշխանությունների կողմից «անցումային արդարադատության» գործիքակազմի ներդրման և գործարկման մասին որոշումը որակում ենք արհեստական և խիստ քաղաքականացված»: Ավելին՝ տեսնում է ՀՀ իրավական անվտանգության սպառնալիքներ: Panorama.am –ը մի քանի հարցով դիմեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։

Panorama.am- Ինչպե՞ս կմեկնաբանեք և նման գնահատականները, և առկա իրավիճակը, ինչպիսի՞ վտանգներ եք տեսնում, որոնք կարող եք մանրամասնել մեզ և մեր ընթերցողի համար։

Ա.Զոհրաբյան- Նախ, վեթթինգը անցումային արդարադատության գործիքներից մեկն է, իսկ անցումային արդարադատության ճանապարհով պետությունը գնում է, եթե ի վիճակի չէ սահմանադրական ճանապարհով իր խնդիրները լուծել: Հետևաբար, այս ճանապարհով շարժվելուց առաջ պետք է դրա անհրաժեշտության հիմնավորումը լինի համոզիչ: Վեթթինգը ենթադրում է պաշտոնատար անձանց ակտիվների ստուգման, կասկածելի կապերի ստուգման և մասնագիտական որակների ստուգման գործընթաց։ Ընդ որում, իմ կարծիքով, չի կարելի վեթթինգի գործընթացը կիրառել միայն դատավորների նկատմամբ: Այն պետք է ներառի դատարանների, դատախազության, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և այլ մարմինների աշխատակիցներին: Հակառակ դեպքում, կստացվի խտրական և ընտրողական մոտեցում միայն դատավորներին։

Panorama.am- Ըստ «Մեկ Հայաստանի» հայտարարության, «վեթթինգը» իր ամբողջ տրամաբանությամբ և առաքելությամբ, պետք է կիրառվի ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգի, մասնավորապես ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Իհարկե, այսպես պիտի լինի, բայց արդյո՞ք վերահսկելի է վեթթինգի գործընթացը իշխանության ներսում։

Ա.Զոհրաբյան- Կարևոր հարցերից ենք բախվելու, մասնավորապես՝ ով է վեթթինգն իրականացնելու, ինչպես է ձևավորվելու այդ մարմինը, ինչ կարգով է գործելու, որպեսզի քաղաքական այլակարծություն ունեցող անձանց համար պատժիչ գործիք չդառնա: Այս առումով կարևոր է նախապես ունենալ վեթթինի հայեցակարգը: Կուսակցությունների քաղաքական գնահատականներն ինձ հետաքրքիր չեն, բայց գիտնական Արթուր Ղազինյանի («Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից-Pamorama.am) և մտահոգ այլ հայտնի իրավաբանների այս հարցին վերաբերող տեսակետներին չի կարելի անտարբեր մոտենալ։

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՈՒՂԻՂ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan