Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստն՝ այսօր
12/06/2019 11:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը նշանակվել է այսօր՝ ժամը 16:30-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Գործը նախագահում է դատավոր Լիլիթ Սարգսյանը:
Տեղեկացնենք նաև, որ դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում