«Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը

«Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների հետևում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է և գործում է նրա հովանավորությամբ:

Հակոբյանն ինքն է բոլոր նորմատիվները խախտելով՝ 70 տարուց ավելի գոյություն ունեցող ֆերմայի շրջակայքի հողերը վաճառել: Հիմա էլ ուզում է զավթել 4,5 հա տարածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում էլ է արել:

Հակոբյանին թվում է, որ ճանապարհ փակելով՝ իրեն կհաջողվի սեփականության ապօրինի վերաբաշխում իրականացնել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում