AM | RU
USD
EUR
RUB

Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Նախկին իշխանությունների ժամանակ Հայաստան-արտաքին աշխարհ հարաբերություններում Հայաստանը երկու կամ երեք կարևոր հարց էր առաջարկում աշխարհին»,- այսօր «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ առաջինն անվտանգությունն ու կանխատեսելիությունն էր Հարավային Կովկասում. «Գիտենք, որ թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված էին հենց դրանով։ Դա ՀՀ-ն և Արցախը հիանալի կատարում էին և որպես պրոդուկտ այդ անվտանգությունը տալիս էին միջազգային հանրությանը, այլ հարց է, որ միշտ չէ, որ մենք թանկ էինք վաճառում այդ անվտանգությունը, բայց ամեն դեպքում խնդիրը կար և այն լուծվում էր հայկական զինված ուժերի կողմից և դիվանագիտությունն ինչ-որ ձևով դա ներկայացնում էր արտաքին գործընկերներին ու դրանով հանդերձ դառնում էր հետաքրքիր գործոն տարածաշրջանում՝ որպես անվտանգություն ապահովող կողմ»։

Երկրորդ հարցը, ըստ նրա, այն է, որ Հայաստանը հենվելով իր պատմական անցյալի վրա, բարձրաձայնում էր աշխարհում շատ ակտուալ դարձած՝ մարդության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը։

«Հայաստանը դրա մասին բարձրաձայնելով՝ ձևավորում էր մի միջավայր, որտեղ քաղաքակիրթ աշխարհը կարող էր համատեղ ջանքերով պայքարել այդ հանցագործությունների դեմ։ Այն շատ ակտուալ հարց էր հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ հայկական գործոնը շատ ուժեղ է։ Այդ գաղափարը մենք բարձրաձայնել ու հասցրել էինք միջազգային մակարդակ, ունեինք և հիմա էլ ունենք բոլոր շանսերը դառնալու մարդկության համար այս խնդրի կարևոր առաջամարտիկ։ Բայց հայտարարելով շարունակականության մասին, ըստ էության, այդ բանը տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ, կարծում եմ, բացառապես մեկ պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեր արտգործնախարարը հասկացել է, որ ինչ պայմանավորվում է, կամ ինչ նախագծվում է, ի չիք է դառնում, երբ գործին միջամտում է երկրի վարչապետը»,- նշեց Մելիք-Շահնազարյանը։

Նա հավելեց, որ շատ է խոսում այն մասին, թե անվտանգության մակարդակը բարձրացել է առաջնագծում. «Բայց բոլորս տեսնում էինք, և սեպտեմբերից մինչ օրս անընդհատ բարձրաձայնում էինք, որ այդպես կոչված հանդարտությունը հակառակ կողմ օգտագործում է էլ ավելի բարենպաստ դիրքերից հետագայում ագրեսիա գործադրելու համար։ Այդ մի քանի ամիսների, այդպես կոչված, չակերտավոր հարաբերական անդորրի գինը վճարվում է առաջնագծում զոհերով։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենն այս պահին ցույց տալ արդյունքներ»։

Նա հավելեց, որ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից իշխանություններին ուղղված հիմնական մեսիջը պետք է դառնա այն, որ ինչ անում եք դուք, անմիջական սպառնալիք է դառնում մեր անվտանգության խնդիրներին։

Լրահոս
«Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan