AM | RU
USD
EUR
RUB

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Մահացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կոմպոզիտորների միության հասարակայնության հետ կապերի բաժնից, Շաքարյանի հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան: Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև՝ Լենինգրադի կոնսերվատորիա: Ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

Նա ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է։

2009 թվականին «Շարմ հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներառվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուում:

Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիա, որոնք ընդգրկված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային և մի շարք այլ նվագախմբեր։ Ստեփան Շաքարյանը մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները հնչեցրել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

Շաքարյանի հանրահայտ ստեղծագործություններն են` «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա», «Նախանձ», «Աղավնավանք» բալետները, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին», «Հայաստան» սիմֆոնիկ պոեմները, Սիմֆոնիկ նախերգանքը:

Շաքարյանը հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝ «Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը»:

Լրահոս
Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես ջրի երկու կաթիլ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ Առաջիկա օրերին ջերմաստիճանը զգալի կբարձրանա Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին «Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ ՍԱՊԾ նախկին պետն ահազանգում է. ասուլիսը՝ ուղիղ Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում «168 ժամ». Կառավարությունն օպտիմալացվեց, բայց բյուջեի բեռը չպակասեց. 2020 թ. պետմարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք ԱԺ նիստը՝ ուղիղ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan