Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից
26/06/2019 15:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անահիտ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում