«Ժամանակ». Մհեր Գրիգորյանը ԿԲ նախագահի ամենահավանական թեկնածուն է
06/07/2019 09:33
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը ԿԲ նախագահի ամենահավանական թեկնածուն է:
2020թ. լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և քանի որ գործող Սահմանադրությունն արգելում է ԿԲ նախագահին երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, պետք է ընտրվի ԿԲ նոր նախագահ:
Մհեր Գրիգորյանը մինչև փոխվարչապետ նշանակվելը փաստացի Ռոբերտ Քոչարյանին պատկանող «Արդշինբանկի» կառավարիչն էր, բազմաթիվ թելերով կապված է Քոչարյանի հետ, և այդ իմաստով նրա ԿԲ նախագահ նշանակվելը բազմաթիվ ռիսկեր է պարունակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում