AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 17-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախյան խնդին և սահմաններում տիրող իրավիճակին, նշեց, որ Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծն» աշխատում է, բայց դա, ցավոք սրտի, չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա։ Այսօր այս թեմայի շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:

«Դուշանբեի պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին այսպես կոչված «թեժ գծի» կամ օպերատիվ կապի հաստատում Բաքվի և Երևանի միջև, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին և մինչ օրս միակ ձեռքբերումն էին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում: Օպերատիվ կապի առկայության շուրջ համաձայնության հաստատումն, իհարկե, դրական էր, եթե չգար փոխարինելու սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ նախկինում ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին», - նշեց փորձագետը:

Հերմինե Մխիթարյանն ընդգծեց այն հանգամանքի կարևորությունը, որ այսօր վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա: «Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո տևական ժամանակ սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ էր, զոհեր չունեինք: Այս հանգամանքից ոգևորված իշխանական շատ ներկայացուցիչներ նշում էին, որ կարևորը պայմանավորվածություններն աշխատում են, էական չէ, թե ինչ կլինի դրանց անունը: Սրանից, իհարկե, օգտվեց ադրբեջանական կողմը՝ հետևողականորեն հասնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների դուրսբերմանը բանակցային սեղանից: Անշուշտ, հասկանում ենք, որ այստեղ խնդիրը բնավ անվանման մեջ չէր, այլ բովանդակության և միջազգային երաշխիքների առկայության մեջ էր, որը Դուշանբեում պարզապես բացակայում էր: Այնամենայնիվ, վերջին շրջանում, և հատկապես զոհերից և սահմանային լարվածության աճից հետո, նորից սկսել ենք կարևորել 2016-ից հետո սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ ձեռք բերված այդ պայմանավորվածությունները, ինչի վկայությունն են, օրինակ, արտգործնախարարության համապատասխան հայտարարությունները: Մնում է հուսալ, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների՝ օրակարգ վերադարձնելու հարցում հայկական կողմը վճռական է տրամադրված», - ամփոփեց փորձագետը:

Լրահոս
Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan