Արցախի նախագահը նշանակումներ է կատարել
22/07/2019 13:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` Արայիկ Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում