AM | RU
USD
EUR
RUB

Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մայրաքաղաքում օրեցօր վատացող աղբահանության մասին ահազանգում են բոլորը։ Շենքերի հարևանությամբ մի քանի մետր բարձրացած աղբի նկարներ սոցկայքեր ներբեռնում են հարյուրավոր մարդիկ։ Տարածվող հոտից բողոքում են բոլորը։ Սակայն իրավիճակի բարելավման խոստումներ առայժմ չկան, առկա վիճակի հնարավոր վտանգների մասին զգուշացումներ ու կանխատեսումներ էլ չկան։

Մտածում են՝ կբողոքեն, կանցնի կգնա։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, Արման Ղուկասյանն այսօր նամակով հիշեցրեց նախընտրական շրջանում տված խոստումների մասին, որոնք չեն կատարվել։ Ղուկասյանը քաղաքապետից հետաքրքվում է՝ ինչպիսի ուղիներ է տեսնում քաղաքապետարանը այս խնդրի լուծման համար։

Նամակում, որը փոխանցվեց քաղաքապետարան, ասված է.

«Հարգելի պարո՛ն Մարության, Ձեզ եմ դիմում քաղաքի աղբահանության ոլորտում տիրող արտառոց իրավիճակի առնչությամբ:

Ես՝ որպես Երևանի բնակիչ, կարող եմ արձանագրել, որ մեր մայրաքաղաքի աղբահանության խնդիրը երբեք այդքան սուր չի եղել, որքան այս օրերին: Քաղաքի աղբամանները գրեթե ամենուրեք լեփ-լեցուն են. նրանց շուրջն ընկած են աղբի կույտեր, որոնք հավաքվում են ոչ կանոնավոր կերպով կամ իսպառ անտեսվում են պատկան ծառայությունների կողմից: Վերջերս «Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է ֆինանսական դժվարությունների մասին, որոնք, ընկերության խոսքերով, պայմանավորված են քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված պատժամիջոցներով:

Ընկերությունը պնդում է, որ հենց այս պատճառով է, որ այն չի կարողանում իրականացնել աղբահանության ոլորտում իր ստանձած պարտականությունները: Երևան քաղաքի բնակիչներին չի կարող չհետաքրքրել այն հարցը, թե ինչ պատժամիջոցների և տուգանքների մասին է խոսքը:

Յուրաքանչյուր ամիս Երևանի բնակիչները գումար են վճարում աղբահանության ծառայությունների դիմաց, սակայն փոխարենը չեն ստանում ծառայությունների պատշաճ մակարդակ: Ձեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դուք խոստացել էիք Երևանի բնակիչներին, որ մայրաքաղաքում կհայտնվեն աղբահանության նոր օպերատորներ:

Սակայն, այս ուղղությամբ դեռևս առաջընթաց չկա: Չե՞ք կարծում արդյոք, որ իր պարտականությունները կատարել չկարողացող ընկերություն-օպերատորը պետք է փոխարինվի: Կամ էլ գուցե խնդիրն այն է, որ քաղաքապետարանը, չափազանց մեծ վարչական ճնշում գործադրելով «Սանիտեք» ընկերության վրա, ինքն է ստեղծել աղբահանության ճգնաժամը: Այդ դեպքում քաղաքային իշխանությունները պետք է փոխեն իրենց մոտեցումը օպերատորի հետ փոխհարաբերությունները կառուցելու գործում:

Ես՝ որպես «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և բնիկ երևանցի, կսպասեմ ձեր պատասխանին, որով, մասնավորապես, ես կցանկանայի տեղեկանալ, թե ինչպիսի հետագա ուղիներ է տեսնում քաղաքապետարանը այս խնդրի լուծման համար»։

Լրահոս
Հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները Վիրավոր զինծառայողներից մեկի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Հովհաննիսյան Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում Որն է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի թույլ տեղը Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Երևանը նոր ոստիկանապետ ունի Ասուլիս՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման և դրա հետաձգման պատճառների և հետևանքների մասին․ ուղիղ Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում Սորոսը 1 մլրդ դոլար կհատկացնի ավտորիտարիզմի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ԱԺ նիստը՝ ուղիղ Ահազանգ` ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն. ՈՒՂԻՂ «Իրավունք». Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա «Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արցախում երկու զինծառայող է վիրավորվել Հրատապ. Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն «Հրապարակ». Մեր հասարակությանը պատել է վտանգի, տագնապի զգացում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan