Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 30 չվերթ հետաձգվել ու չեղարկվել է

Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 30 չվերթ հետաձգվել ու չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել ու չեղարկվել է 28 չվերթ: Այս մասին գրում է Gazeta-ն:

Ըստ Մոսկվայի ժամանակով 7.31-ի տվյալների,՝ Վնուկովոյում հետաձգվել է 8 չվերթ, իսկ մեկը չեղարկվել է: Դոմոդեդովոյում հետաձգվել է 11 չվերթ, ևս երկուսը չեղարկվել են: Շերեմետևոյի օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ:

Նշվում է, որ չվերթների չեղարկումները կապված է Մոսկվայում առատ տեղումների ու եղանակային վատ պայմանների հետ։ Ըստ կանխատեսումների, տեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 9-ի առավոտից մինչև 18.00-ը:

Ըստ Զվարթնոց օդանավակայանի կայքի տվյալների, դեպի Հայաստան չվերթները ժամանել են և կժամանեն ժամանակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում