Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ամերիկյան 13 նահանգներ հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով արգելափակել Սպիտակ տան կողմից երկուշաբթի հայտարարված միգրացիայի նոր կանոնների ուժի մեջ մտնելը, հայտնել է «Reuters» գործակալությունը:
«Թրամփի վարչակազմի ելակետը պարզ է. եթե դու հարուստ ես՝ բարի գալուստ, իսկ եթե աղքատ՝ ոչ։ Այդ կանոնը հակաամերիկյան է, հականերգաղթային և անօրինական», – հայտարարել է Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը:
«The Wall Street Journal» թերթն ավելի վաղ պարզաբանել է, որ նոր կանոններին համապատասխան, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է կիրառել հոկտեմբերի կեսերից, գրին քարտը կարող է մերժվել այն միգրանտներին, ովքեր կարող են օգտվել արտոնյալ «Medicaid» բժշկական ապահովագրությունից, մասնակցել մթերային կտրոնների ստացման և բնակարանի արտոնյալ գնման ծրագրերին:
Ըստ թերթի՝ Թրամփի նոր նախաձեռնությունն ամենավճռականն է միգրացիոն համակարգում արմատական փոփոխություններ մտցնելու՝ մինչ օրս ձեռնարկված փորձերից: Հայցը ստացվել է Վաշինգտոն, Վիրջինիա, Դելավեր, Կոլորադո, Իլինոյս, Մասաչուսեթս, Մինեսոտա, Միչիգան, Մերիլենդ, Նևադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո և Ռոդ Այլենդ նահանգներից:
«Reuters»-ը նշում Է, որ այդ հայցը համանման է երեքշաբթի Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի և Սանտա Կլարայի օկրուգի իշխանությունների կողմից հարուցված հայցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում