ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան

ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Panorama.am-ը այս մասին տեղեկացավ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևից։

«Այս պահին իմ վստահորդներն են արդեն 35 դասախոս: Այսինքն այս գործընթացն իրականացվում է 35 դասախոսների կողմից, այդ թիվը բավարար է դատավարական նպատակների համար, բայց նրանց թիվը հասնում է 150-ի։ Հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, սրանք գումարած հայցադիմում կներկայացվի կրթության նախարարության դեմ՝ նրա նշանակման հետ կապված»,- մանրամասներց փաստաբանը։

Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանի դասախոսներն օրեր առաջ ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց՝ ներկայացնելով իրենց բողոքները դասախոսների մրցույթի անցկացման կանոնակարգի հետ կապված։ Սրա հետ մեկտեղ՝ նրանք ռեկտորի պաշտոնակատարին դոկտորական ատենախոսության մեջ կատարած գրագողության համար են մեղադրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում