ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ:

Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի մասին՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերների, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքների:

Ազգային զեկույցը պատրաստվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և հաստատվել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից:

Փաստաթղթի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://undocs.org/en/A/74/282:

Հետևեք մեզ նաև Telegram-ում