AM | RU
USD
EUR
RUB

ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին։

«Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաև գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը):

ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմաված համապարփակ հաշվետվությունը, որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին։

Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։

Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետևյալը․

«1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։

2) Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական և լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 և այլն) և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը և շահագործումը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։

Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից և անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները և ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին»։

Լրահոս
Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել Մտքեր անկախության մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan