AM | RU
USD
EUR
RUB

Հավաքվելու են 1991-ից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրություններում խախտումների վերաբերյալ փաստեր

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի անցումային արդարադատությանը վերաբերող բաժնում նշվում է, որ հավաքվելու են 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր:

Անցումային արդարադատության գործիքակազմը նախատեսվում է իրագործել նաև հետևյալ շրջանակում՝ Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ:

Դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները, ինչպես նաև հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները տրամադրվելու են իրավապահ մարմիններին:

«1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը»,- ասվում է նախագծում:

Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր:

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը լինելու է ստացված տեղեկությունների ամփոփումը զեկույցի մեջ: Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

Լրահոս
«Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan