«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու իրական պատճառը

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու իրական պատճառը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5- ը կազմակերպվող տնտեսա­կան համաժողովին չմաս­նակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ:

Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նա­խագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման հան­դիպման կազմակերպումը՝ նկատի ունենալով, որ փետր­վարին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահա­կան ընտրություններ, և հե­ռացող նախագահի հետ իմաստ չունի երկարաժամ­կետ օրակարգ քննարկելը:

Հիշեցնենք, որ Բրոնիսլավ Կոմարովսկին նախապես հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանա­կում պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն Հայաստան այցը չեղարկվել էր, ԼՀ նախագահը այցելեց միայն Ադրբեջան, որտեղ մեզ համար խիստ մտահոգիչ հայտարարություններ արեց: Չի բացառվում, որ վարչա­պետ Փաշինյանը մտադիր էր ԼՀ նախագահին հանդիպել քննարկելու նաև Լեհաստա­նի դիրքորոշումը Արցախի հարցում»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում