ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններն ընդգրկվեցին ԱԺ քառօրյայում

ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններն ընդգրկվեցին ԱԺ քառօրյայում

Լրագրողների իրավունքները քաղաքապետարանում աշխատելիս առավելագույնս ապահովելու համար ԼՀԿ-ն մի քանի առաջարկ է արել:

«Առաջարկվում է հանել լրագրողների հավատարմագրումը, քանի որ սա հակասում է ԶԼՄ մասին օրենքին, որի համաձայն՝ ՏԻՄ-ում չի պահանջվում լրագրողներին հավատարմագրել, և այսուհետ լրագրողները կարող են աշխատել առանց հավատարմագրման», – ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Պատգամավորը նկատեց, որ առաջարկվում են փոփոխություններ՝ ուղղված ավագանու նիստերը լուսաբանելու ժամանակ լրագրողների անկաշկանդ աշխատանքն ապահովելուն:

«Լրագրողների համար առանձին տարածք հատկացվեց նիստերի դահլիճից հեռու, որը խոչընդոտում է ավելի օբյեկտիվ լուսաբանմանը: Եկանք այն համաձայնության, որ հատուկ տեղը կմնա, սակայն այն կլինի նիստերի դահլիճին կից՝ թափանցիկ, արգելապատնեշով, որպեսզի նրանք կարողանան անմիջական մասնակցություն, տեսադաշտ ունենալ ավագանու նիստերի ընթացքում», – ավելացրեց Սամսոնյանը:

Հանձնաժողովը հաստատեց նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում