Մեկնարկում են Արցախի խորհրդարանի նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

Մեկնարկում են Արցախի խորհրդարանի նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդրանից հայտնում են, որ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 6-րդ գումարման Ազգային ժողովի նոր՝ 10-րդ նստաշրջանում խորհրդարանի աշխատանքներին վերաբերող հարցեր թե՛ օրենսդրական գործունեության ուղղությամբ, թե՛ արտաքին կապերի ընդլայնման և միջխորհրդարանական համագործակցության բնագավառում:

Անդրադարձ է կատարվել սեպտեմբեր ամսվա ընթացքում սպասվող պատվիրակությունների այցերին և ՀՀ Ազգային ժողովի հետ հանձնաժողովային մակարդակում համատեղ նիստերի անցկացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում