AM | RU
USD
EUR
RUB

Դատարանը պետք է անհապաղ վերացնի Ռոբերտ Քոչարյանի կալանքը. Փաստաբանը մեկնաբանում է ՍԴ որոշումը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ Սահմանադրական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կա օրենդրական բաց ու դա բերել է դատարանների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ՍԴ հրապարակված ամբողջական որոշմանը։

«ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է, որ օրենսդրական բացը բերել է նրան, որ դատարանները տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս ու չկա օրենքում որևէ կառուցակարգ, որով հնարավոր կլինի անդրադառնալ անձեռնմխելիությանը», - ասաց Արամ Օրբելյանը՝ մեջբերելով հատվածներ ՍԴ որոշումից.

«Տեսեք, հրապարակված որոշման 18-րդ էջում հստակ նշված է.

«...այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից»։

Բացի դրանից, 20-րդ էջում ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է.

«Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին»։

Այսինքն, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սա այնպիսի բաց չէ, որը կարելի է մեկնաբանությամբ կամ այլ օրենքներ կիրառելով լրացնել ու, հետևաբար, ստացվում է հետևյալը՝ այդ օրենսդրական բացի շրջանակներում, երկրի նախագահի կողմից արարքներին գնահատական տալը որևէ վարույթի շրջանակներում՝ դա լինի Ռոբերտ Քոչարյանի վարույթը, թե այլ վարույթ, թույլատրելի չէ, որովհետև ՍԴ որոշման հաջորդող էջերում դատարանը բավականին մանրամասն մեկնաբանում է՝ որպեսզի խափանման միջոց կալանքը լինի իրավաչափ, պետք է տրված լինի ներպետական օրենքին համապատասխան, իսկ օրենք ասելով նկատի ունենք ինչպես նյութական, այնպես էլ՝ դատավարական։ Ընդ որում, օրենք ասելով նկատի ունենք օրենքի նաև որակը, որը չպետք է ունենա նմանատիպ սահմանադրաիրավական բացեր», - ասաց Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ընդգծեց՝ «սա նշանակում է, որ տրված բոլոր խափանման միջոց կալանքներն՝ ապօրինի են»։

«Այսինքն, քանի դեռ չկա ընթացակարգ, կառուցակարգ, դետալացված չէ օրենքում՝ չի կարելի համարել, որ անձեռնմխելիությունը հաղթահարված է և, հետևաբար, քանի որ օրենքը չի համապատասխանում այն որակներին, որը պահանջում է Եվրոպական կոնվենցիան և մեր Սահմանադրությունը, չի կարող կալանավորումը կամ որևէ այլ նմանատիպ գործողություն լինել իրավաչափ՝ սկսած պարոն Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշումից, ավարտած՝ բոլոր մյուս անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշումներից, որտեղ, կրկնում եմ, մեղադրանքի հիմքում դրված են արարքներ, որոնք նախագահի գործողություններ են», - ասաց փաստաբանը։

Արամ Օրբելյանը նշեց, որ իրենք հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան.

«Սեղմ ժամկետում մենք պլանավորում ենք ներկայացնել միջնորդություն՝ առնվազն կալանքը վերացնելու մասով։ ՍԴ այս որոշումն, ըստ էության, ենթադրում է նաև գործի մասնակի կարճում։ Գործը երկու էպիզոդ ունի՝ կաշառքն ու Սահմանադրական կարգի տապալումը, վերջինի մեղադրանքի հիմքում դրված գործողությունների մեծամասնությունը դրանք նախագահի գործողություններ են։ Այսինքն՝ նախագահի գործողություններ են բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է նախագահը՝ որպես նախագահ։ Եթե ես և դուք չենք կարող այդ բանը կատարել, կարող է կատարել միայն նախագահը, ուրեմն դա ընկնում է նախագահի գործառութային անձեռնմխելիության տակ։

Ըստ էության, սա նշանակում է, որ պարոն Քոչարյանը պետք է անհապաղ կալանքից ազատ արձակվի, որովհետև ստացվում է, որ ինքը կալանքի տակ պահվում է ապօրինի։

Դրա համար մենք միջնորդելու ենք դատարանին ու դատարանը, եթե իրավական պետության տառին, գաղափարին ու սկզբունքներին համապատասխան գործի, պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կալանքը վերացնի ու դրանից անմիջապես հետո կարճելու որոշում կայացնի», - ամփոփեց Արամ Օրբելյանը։

Լրահոս
Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա Սաուդյան Արաբիան հայտնել է, որ դրոնները հարձակվել են իր նավթ արդյունահանող գործարանների վրա Փաշինյանը Սևանի թերակղզում մասնակցում է ձկան փառատոնին Հայ առաքելական եկեղեցու պատասխանը` BBC-ի հրապարակմանը Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ.ՊԲ Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման առնչությամբ Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին Առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են Ամուլսարի շահագործումը. մասնագետների ասուլիսը՝ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի խոշորագույն նավթի գործարանը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու» «168 ժամ». «Սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես». Մեթյու Բրայզա Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին «Փաստ». «Իմ քայլի» փակ նիստին զգուշացվել է՝ «լյապեր» չտալ «Հրապարակ». Կանանց թեմայով ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»․ Նոր բացահայտում «Փաստ». Իշխանությունը նոր թիմ է հավաքագրում «Փաստ». Որոշ մարզպետներ ծախսեր են անում՝ կորցնելով իրականության զգացումը «Հրապարակ». Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ «Փաստ». Փաշինյանը քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար գործի է դնում ամբոխահաճությունը «Հրապարակ». Ամուլսարի հարցը «կարում» են Ավինյանի վրա «Ժամանակ». Ալեն Սիմոնյանի մերձավորներին մեղադրանք է առաջադրվել «Ժողովուրդ». Հովհաննես Իգիթյանին կփոխարինի այլ պատգամա­վո՞ր «Ժամանակ». Ձմեռային զորակոչի ժամանակահատվածը փոխվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan