AM | RU
USD
EUR
RUB

Պարենի համաշխարհային գներն օգոստոսին նվազել են

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային ապրանքների 2019 թ. օգոստոս ամսվա գնային ինդեքսը:

Հռոմ, Իտալիա – Պարենի համաշխարհային գները օգոստոսին նվազել են, ինչը պայմանավորված է հիմնական հացահատիկային մշակաբույսերի և շաքարի գների կտրուկ անկմամբ, ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) զեկույցում:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 2019թ. օգոստոսին կազմել է միջինը 169.8 կետ, ինչը 1.1 տոկոսով ցածր է հուլիսի ցուցանիշից, սակայն նույնքան բարձր է 2018թ.-ի օգոստոս ամսվա մակարդակից:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը անցած ամսվա համեմատ նվազել է 6.4 տոկոսով: Եգիպտացորենի գները կտրուկ անկում են գրանցել, ինչը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ում, որը եգիպտացորեն արտադրող և արտահանող աշխարհի խոշորագույն երկիրն է, ակնկալվում է կանխատեսվածից շատ ավելի բարձ բերք: Ցորենի գները նույնպես ցածր են եղել` արտացոլելով արտահանման համար նախատեսված մեծ ծավալների առկայությունը, իսկ բրնձինը աճել է`կապված սեզոնայնությամբ, ինչպես նաև Թաիլանդում բերքի վրա եղանակի ունեցած ազդեցության հետ կապված մտահոգություններով:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հուլիսի համեմատ նվազել է 4.0 տոկոսով, հիմնականում պայմանավորված բրազիլական ռեալի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկմամբ, ինչպես նաև Հնդկաստանի և Մեքսիկայի կողմից ավելի մեծ առաքումների հեռանկարով:

Եվ հակառակը, ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը օգոստոսին բարձրացել է 5.9 տոկոսով` հասնելով 11 ամսվա մեջ ամենաբարձր մակարդակին` արմավենու յուղի համաշխարհային նեմուծման պահանջարկի աճի, ինչպես նաև Ինդոնեզիայի որոշ շրջաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Սոյայի յուղի գները նույնպես աճել են, մասամբ պայմանավորված Հյուսիսային Ամերիկայում արտադրանքի կանխատեսվող ավելի փոքր ծավալներով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը օգոստոսին աճել է 0.5 տոկոսով, ինչը տարվա սկզբի համեմատ բարձր է 12.3 տոկոսով: Աճը արտացոլվում է խոզի մսի միջազգային գնառաջարկի բարձրացմամբ՝ հիմնված Չինաստան ներմուծման մեծ պահանջարկով, որտեղ խոզերի աֆրիկյան ժանտախտը էապես վնասել է տեղական արտադրությունը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը իր հուլիսի մակարդակից աճել է 0.5 տոկոսով, հակադրվելով նախկին երկու ամիսներին գրանցված կտրուկ անկումներին, ինչը պայմանավորված է պանրի, անյուղ և չզտված կաթի փոշիների գների աճով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Լրահոս
Մահացել է Վանո Սիրադեղյանը Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ, սարքերին է միացված 89 պացիենտ «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանողի տունը ՀՔԾ-ն թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստան Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից. Վահե Հովհաննիսյան Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները Մարմնամարզիկ Վահագն Դավթյանին Տոկիոյում մեկուսացրել են. Ֆեդերացիան պնդում է՝ սխալ է թեստի արդյունքը Մի քանի տասնյակ մարդ է զոհվել Աֆղանստանի շիական մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով Բաքվի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի ինը համայնքներում վաղը ՏԻՄ ընտրություններ են. այսօր լռության օր է ԳՇ պետին 2 օր եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս. խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. Վարդան Օսկանյան Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից. Իրանը սուր արձագանք է տվել Ալիևին Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է եղել. Արցախի նախագահի խոսնակ Թշնամին, երբ ցանկանա, սադրելու է՝ թույլ չտալով, որ խաղաղություն լինի. Թևան Պողոսյան Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանի ԱԳՆ խոսնակ Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն Առաջիկա 4 տարիներին կրկնապատկելու ենք մեր ջանքերը,որպեսզի կառուցենք մեր երազանքների Գորիսը Իշխան Սաղաթելյանը ընդունել է Արցախի խորհրդարանի երեք խմբակցությունների ղեկավարներին Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը Վարչապետը չունի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի պաշտոնից Ադրբեջանցիները կրակել են Երասխ գյուղի վրա․ այրվել է բնակչի անասնագոմն ու խոտի դեզը․ ՊՆ Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղաց 44-օրյա պատերազմն ավարտելու հարցում․ Փաշինյան Արցախում վիրահատված զինվորներից մեկը կտեղափոխվի Երևան Ադրբեջանի քաղաքականությունը ահաբեկչություն է, նման քայլերով Արցախին չեն վախեցնելու Ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է․ Վահե Հովհաննիսյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խմ դիմաց 1250 դոլարը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan