AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 5 անգամ պակասել է

 

«Սպասումները, որ իշխանափոխությունից հետո արտաքին կա­պիտալը գալու և ողողելու է Հայաս­տանի տնտեսությունը, առայժմ չի արդարանում: Ճիշտ է, ներդրումները ժամանակ են պահանջում, բայց ժա­մանակն անցնում է, իսկ ներդրումնե­րը հեռու են ակնկալիքներից: Անգամ իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց ներդրումային ակտիվու­թյունը Հայաստանում ցածր է կամ առնվազն այնպիսին չէ, ինչպիսին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու ժամանակ: Այդպես էլ չհայտնվեցին այն ներ­դրողները, ովքեր սպասում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվե­լուն՝ օր առաջ ներդրումներ անելու համար:

Մինչ Հայաստանի տնտեսական զարգացումներն անհնարին է պատ­կերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց ուղղակի ներ­դրումների՝ դրանց ծավալները շա­րունակում են փոքր լինել: Օտա­րերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը չափազանց դանդաղ են ավելանում:

Հրապարակվել է այս տարվա առաջին կեսին Հայաստանի տնտե­սության մեջ կատարված օտա­րերկրյա ներդրումների վիճակա­գրությունը: Հիմնվելով այդ հրապարակման վրա, կառավարության ֆեյսբուքյան էջում այսպիսի մի չա­փազանց լավատեսական գրություն է հայտնվել. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումնե­րը ավելացել են 26 տոկոսով, օտա­րերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 20 տոկոսով»: Տպավորություն է, թե բումը սկսված է:

Ցավոք, կառավարությունը մոռացել է հիշեցնել, թե անցած տար­վա առաջին կեսին ինչպիսի բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում: Հա­զիվ թե այդ պայմաններում որևէ մեկը կմտածեր Հայաստանում ներդրում­ներ անելու մասին: Ու դա ակնհայտ դարձավ հատկապես երկրորդ եռամսյակում, երբ օտարերկրյա ուղ­ղակի ներդրումները մի քանի անգամ կրճատվեցին:

Թե ինչքանո՞վ է տեղին հիմա հա­մեմատել այս և անցած տարվա ցուցանիշները, թող որոշի կառավարու­թյունը:

Բայց դա էլ կարևոր չէ: Պարզապես շատ զարմանալի կլիներ, որ բերված ցուցանիշների հետ մեկտեղ կառա­վարությունն ասեր նաև, թե այդ ըն­թացքում ինչպես են փոխվել ուղղա­կի ներդրումների զուտ հոսքերը:

Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների և մարումների տարբե­րությունն է, ինչը կարևոր ցուցանիշ է: Բայց այդ մասին կառավարությու­նը գերադասել է լռել, որովհետև պատկերն իսկապես շատ տխուր է: Տարեսկզբի առաջին վեց ամիսնե­րին օտարերկրյա ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ: Այն հա­մարժեք է հազիվ 16 մլն դոլարի: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ ընդհանուր օտարերկրյա ներդրում­ներն ավելի շատ են աճել: Զուտ հոս­քերն այս դեպքում կազմել են շուրջ 203 մլն դոլար: Բայց այդ թիվը չէ, որ տալիս է ներդրումների իրական բնութագիրը: Դրանում ներառված են ոչ միայն ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոս­քերը:

Այնպես որ, ներդրումների մասին խոսելիս շատ ավելի կարևոր է ուղ­ղակի ներդրումների ցուցանիշը: Իսկ այստեղ հպարտանալու առիթ կառա­վարությունը չունի:

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նա­խորդ տարվա նույն ժամանակա­հատվածի համեմատ: Վիճակագրա­կան կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ: Այսինքն՝ այս տարվա բացասական տարբե­րությունը գերազանցում է 30 մի­լիարդը»,-գրում է թերթը:

Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր» Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում. ՏԵՍԱՅՈՒԹ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը Զոհրաբ Մնացականյան. Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից «Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաների, ոստիկանության գործողությունների և քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. նրա կարգավիճակը հայտնի է ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք Սպասվում են տեղումներ Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ «Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Ռուսաստանը չի վերադառնա G7 Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել «Բամբասանքի» տեսանյութից հետո Թրամփը Թրյուդոյին անվանել է երկերեսանի՝ չեղարկելով համատեղ ասուլիսը Առաջին ընթերցմամբ ընդունվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հրաձգություն՝ ամերիկյան Պերլ Հարբեր ռազմական բազայում. Զոհեր ու վիրավորներ կան Խոստանում եմ, որ իմ երեխաները չեն ղեկավարի Բելառուսը․ Լուկաշենկո ԱԺ-ն չընդունեց Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan