Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 416 և համայքի ավագանու 1401 թեկնածուներ: Համայնքի ղեկավար են ընտրելու նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Քաշաթաղ, Քարվաճառ քաղաքներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում