«Բրազիլական ֆիլմերի շաբաթ»՝ Երևանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանում Բրազիլիայի դեսպանատունը նախաձեռնել է «Բրազիլական ֆիլմերի շաբաթ» խորագրով մշակութային միջոցառում։ Այն կկայանա ՝ սեպտեմբերի 9-ից 13-ը «Մոսկվա» կինոթատրոնում։ Շաբաթվա ընթացքում կներկայացվի հինգ ֆիլմ պորտուգալերեն լեզվով՝ անգլերեն ենթագրերով: Բոլոր ֆիլմերը 21-րդ դարի բրազիլական լավագույն գեղարվեստական ֆիլմերի ցանկից են և ճանաչվել են տարբեր բրազիլական և միջազգային կինոփառատոնների մրցանակակիրներ:
Ցուցադրումներ․
Սեպտեմբերի 9, Կապույտ դահլիճ
XINGU (ՇԻՆԳՈՒ) (12+) – Արկածային դրամա; 2011 թ․; Ռեժիսոր՝ Ցաո Համբուրգեր; Մրցանակակիր՝ Cinema Brazil Grand Prize 2013
Սեպտեմբերի 10, Կարմիր փոքր դահլիճ
OLGA (ՕԼԳԱ) (14+) – Դրամա; 2004 թ․; Ռեժիսոր՝ Ժայմե Մոնժարդին; Մրցանակակիր՝ ABC Cinematography Award 2005
Սեպտեմբերի 11, Կարմիր փոքր դահլիճ
HELENO (ՀԵԼԵՆՈՒ) (14+) – Կենսագրական դրամա/Սպորտ; 2011; Ռեժիսոր՝ Խոսե Էնրիկե Ֆորսեկա; Մրցանակակիր՝ Cinema Brazil Grand Prize 2013
Սեպտեմբերի 12, Կարմիր փոքր դահլիճ
TRABALHAR CANSA (HARD LABOUR) (ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔ) (12+) – Դրամա;՝ 2011; Ռեժիսորներ՝ Ջուլիանա Ռոժաս, Մարկո Դուտրա; Մրցանակակիր՝ Winner of Havana Film Festival 2011
Սեպտեմբերի 13, Կարմիր փոքր դահլիճ
CEGUEIRA (BLINDNESS) (ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) (16+) – Դրամա; 2008; Ռեժիսոր՝ Ֆերնանդու Մեյրելիշ; Մրցանակակիր՝ Winner of Cinema Brazil Grand Prize 2009
Մուտքն ազատ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում