AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Վարդան Ղալումյանին ասվել է՝ կա´մ հրաժարական ես տալիս Իջևանի քաղաքապետի պաշտոնից, կա´մ գնում ես բանտ

 

«Իջևանում դեկտեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից երեք ամիս առաջ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի հրաժարականը, ըստ լուրերի, պարտադրվել է գործող իշխանությունների կողմից։

Ղալումյանին, ում նկատմամբ անցած շաբաթ քրեական գործ է հարուցվել, ուղիղ ասվել է` կա՛մ հրաժարական ես տալիս, կա՛մ գնում ես բանտ։

Բանն այն է, որ քաղաքապետի պաշտոնում իշխանությունը տեսնում է Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանին` «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի եղբորը։ «Վարդան Ղալումյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ իրեն ճնշել կամ պարտադրել հնարավոր չէ»,- երեկ մեր զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։ Իսկապես՝ հրաժարականից մի քանի օր առաջ նախկին քաղաքապետը մտերիմներին ասել է, որ կրկին առաջադրելու է թեկնածությունը, հրաժարական չի տալու։

«Ես չեմ լսել, բայց ինքը դեռ չի մեկնաբանել իր հրաժարականը, գուցե սպասեք»։ Իսկ պարտադրելու, ճնշելու փորձեր եղե՞լ են։ «Մենք՝ ճնշե՞լ, մենք արյունակցական կապեր ունենք, ազգակցականներ ենք, ո՞նց կճնշեինք»։

Քաղաքականության մեջ, այն էլ՝ նոր Հայաստանում, արյունակցական կապեր կա՞ն։ «Կա։ Մեզ մոտ ավելի խիստ, ավելի ընդգծված ու ավելի շատ բաներից վեր է»։ Կարո՞ղ է այդ կապերի արդյունքում, օրինակ, «ջրվի» նրա դեմ մեղադրանքը, կամ աջակցեք, որ նորից քաղաքապետ դառնա։ Ղալումյանը նախ ասաց, որ նախկին քաղաքապետը նման որոշում չունի, ապա խմբագրեց իրեն. «Ես ուզում եմ արյունակցական ու բարեկամական կապերը թողնենք անցյալում, նոր Հայաստանում այդ կապերը քաղաքականության մեջ առաջ շարժվելու հարցում պետք է թողնել»։ Փաստորեն, «թողել» եք ու ասել՝ հեռացիր։ «Ոչինչ չեմ ասել»»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր արժեքներից՝ չնայած սպառնալիքներին. կառավարության խոսնակ Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար Ռուսաստանը Սիրիայում իր հուժկու ավիահարվածներով ԼՂ հակամարտությանն առնչվող «մեսիջ» է հղում Թուրքիային. TRT «ԼՂ-ում մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»․ Պեսկով Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել Իսրայելը կարող է գնել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբը․ լրատվամիջոցներ Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտի հանրապետական ծննդատունը հրետակոծությունից հետո (տեսանյութ) Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արցախի ՊՆ-ն հրապարակել է ևս 59 զոհի անուն Հրետակոծվում է Շուշին. կա զոհ և վիրավորներ Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել, միջադեպ եղավ նրանց ու թուրք քաղաքացու միջև. ուղիղ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾ Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 դեպք Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ) Հայկական կողմն առավոտյան ևս մեկ ԱԹՍ է խոցել․ ՊՆ մամուլի խոսնակ Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Պուտինը հիշեցրել է՝ մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Իրավիճակը Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը «Ժողովուրդ»․ Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր ԱԺ-ում կհանդիպի արցախցի կանանց «Փաստ». Թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք, տղերքը մեզ չեն ների «Ժողովուրդ». Ուշագրավ փաստեր. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու «Փաստ». Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը «Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին «Հրապարակ». ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը պետք է Ժնևում որոշեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը «Փաստ». Հավանական է ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 28
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan