AM | RU
USD
EUR
RUB

Սյունիքի 9 գյուղերի բնակիչների ունեցվածքը կարկուտն ու սելավը սրբել տարել են

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՍյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ինը գյուղերում սեպտեմբերի 7-ին տեղացած կարկուտն ու դրան հետևած հեղեղը մեծ վնասներ են հասցրել բնակիչներին։

Սյունիքի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, այսօր ստացել են հանձնաժողովի նախնական եզրակացությունը գյուղատնտեսության ոլորտում կրած վնասների վերաբերյալ։

20-30 րոպե տեղացած կարկուտը մեծ կորուստների պատճառ է դարձել հատկապես Նորաշենիկի ձորի գյուղերում՝ Անտառաշատում, Ներքին և Վերին Խոտանաներում, Նորաշենիկում, Բուրաստանում, Շրվենենցում և այլն։

Ավերվել են ճանապարհներ, ցանքատարածություններ, ոչնչացել է բերքը, քանդվել են ենթակառուցվածքներ, վնասվել են տանիքներ, մեքենաները մնացել էին հեղեղի բերած հողաշերտի մեջ։

«Վնասվել են մոտ 4.3 հա լոբու ցանքատարածություններ, 2.1 հա կարտոֆիլի, 2 հա-ի չափով մյուս բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն են, ամբողջությամբ վնասվել են պտղատու այգիները։ Ծառերի ճյուղերն կարկուտը կոտրել է, լցրել գետնին, գետնին ընկած պտուղներն էլ սելավն է քշել տարել կամ ցեխածածկ դարձրել։ Մոտ 100 քմ չափով էլ տանիք է վնասվել, սատկել է 75 հավ»,- թվարկեց Գագիկ Խաչատրյանը։

Վարչության պետին ենթակա ոլորտում ընդհանուր վնասը կազմել է 21 մլն դրամ, մյուս վարչություններն ու բաժիններն էլ արձանգրում են վնասները։ Վնասվել են անասնագոմեր, շինություններ։

«Ըստ գյուղերի, բնակիչների վնասներն անուն ազգանունով գրված են։ Ցուցակներում մանրամասն նշված է, որ բնակչի ինչքան լոբին է վնասվել, ո՞ր ծառը, հատ-հատ ուսումնասիրել ենք»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Մարզային հանձնաժողովի քննարկումից հետո վնասի չափը կուղարկվի տարածքային կառավարման նախարարություն։

Լրահոս
Այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է. Միհրան Հակոբյան ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ նախարարության շենքի դիմաց հանրահավաք է․ ուղիղ Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին Հանկարծ թող չթպրտան, բառիս բուն իմաստով կտանք պատերին, կպառկեցնենք ասֆալտին. Փաշինյանը զայրացավ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ Իրավիճակն աղետալի է. Վենետիկի հայկական կղզին անցնում է ջրի տակ (լուսանկարներ) ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան Արայիկ Հարությունյան - գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ) «Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը «Իրավունք»․ Ինչու հրաժարական ներկայացրեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը «Ժողովուրդ»․ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan