Մնուչին. Ֆրանսիան չի կարող Իրանին 15 մլրդ դոլարի վարկ տրամադրել առանց Վաշինգտոնի համաձայնության
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ֆրանսիայի համար պարզ է, որ միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման նպատակով Իրանին չի կարող 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրվել՝ առանց ԱՄՆ-ի կողմից համապատասխան հավանության: Վաշինգտոնում համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք անցկացնում ենք (Իրանի վրա) առավելագույն ճնշման արշավ: Ֆրանսիան հասկանում է, որ (Իրանին) չի կարող 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրել առանց մեր համաձայնության»,- նշել է նա՝ հավելելով, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ մասնակցել է այս հարցով ամերիկացի և ֆրանսիացի առաջնորդների բանակցություններին: Նրա պարզաբանմամբ՝ Թեհրանին այսպիսի վարկի տրամադրումը կլինի Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների խախտում:
«Սրա հետ կապված այս պահին Ֆրանսիայից առաջարկ չկա Իրանին 15 մլրդ դոլար տրամադրելու մասին: Տարբեր մակարդակով բազմաթիվ խորհրդակցություններն են անցկացվում»,- շեշտել է Մնուչինը: Նա ոչ հավաստի տեղեկություն է անվանել լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ինքը կամ վաշինգտոնյան վարչակազմից այլ ներկայացուցիչներ ցանկանում են թուլացնել հակաիրանական սահմանափակումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում