Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Կոսովոյի և Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր է բացառապես փոխզիջման միջոցով: Այս մասին Blic թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը:
«Փոխզիջումային լուծումը Կոսովոյի հարցի միակ հնարավոր լուծումն է, որի շնորհիվ թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը կստանա կայուն, երջանիկ ապագա, երկարաժամկետ խաղաղություն և բարգավաճում», – նշել է նա:
Ընդ որում, նախարարների կաբինտեի ղեկավարի կարծիքով՝ Սերբիան պետք է ստանա «հնարավորինս առավելագույնը, իսկ կորցնի նվազագույնը»:
Բրնաբիչը հիշեցրել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «քաղաքական արիություն ունեցավ առաջադրելու սերբերի և ալբանների համաձայնության հարցը, չնայած այն բանին, որ Սերբիայում մեծամասնությունը դեմ էր»:
«Դա ծանր, հասարակական համակրանքը չվայելող, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ և պատասխանատու որոշումն էր: Դրանով ցույց տրվեց մտահոգությունն ապագա սերունդների մասին, քանի որ գոյություն ունի վտանգ, որ սառեցված հակամարտությունը մի օր գլուխ կբարձրացնի: Ցավոք, շատ հնարավորություններ են բաց թողնվել, մենք գտնվում ենք շատ ավելի ծանր իրադրության մեջ, քան 10 – 15 տարի առաջ», – ասել է Բրնաբիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում