Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ
17/09/2019 12:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը:
Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:
Բողոքի ակցիաներին և նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում