AM | RU
USD
EUR
RUB

Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արեւիկ Պետրոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: Ազգային ժողովը քաղաքական մարմին է, ԱԺ–մ ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով իր լիազորությունների եւ գործունեության կազմակերպման շրջանակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սահմանադրական դատարանի մոտ «5–րդ ալիքի» հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը:

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարության այն մասին, որ ՍԴ-ն չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությանը երեք ՍԴ անդամների մասնակցության անհնարինությանը, որոնց թվում է նաեւ ինքը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «ՍԴ-ն քննության առարկա չի դարձնում ցանկացած դիմում, որը ներկայացված է ոչ պատշաճ կարգով, եւ ոչ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Օրենքի տառի եւ պահանջների խախտմամբ են ներկայացված եւ ՍԴ-ն պարտավորություն չունի, անգամ եթե դա ներկայացնում է ՍԴ դատավորը։ Առավել եւս ՍԴ դատավորը պարտավոր է պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջները, այդպիսի դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում, սահմանված ընթացակարգով եւ իր լիազորությունների շրջանակում։

Այս դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, հետեւաբար այդ հարցը բազմակողմանի քննության առարկա է դարձել, ՍԴ աշխատակարգային նիստում հարցը սահմանված կարգով ՍԴ նախագահը ներկայացրել է ՍԴ քննարկմանը: ՍԴ–ում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ, քննության առնելով այն բոլորը, ինչ ներկայացրեցի, ՍԴ–ն փաստարկել է, ամրագրել է այդ ամենը արձանագրությամբ եւ ելնելով վերոհիշյալ հիմնավորումներից անհրաժեշտություն չի տեսել քննության առարկա դարձնել եւ դրա վերաբերյալ որոշում կայացնել»:

Նա ընդգծեց, որ հարցը քննարկվել է եւ ՍԴ-ն գտել է, որ դիմումը ներկայացվել է ՍԴ մասին օրենքի եւ ՍԴ աշխատակարգի պահանջների խախտմամբ. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հստակ նախատեսում է, թե նման հարց ով կարող է բարձրացնել, ինչպես կարող է բարձրացնել: Կարող է բարձրացնել ՍԴ ցանկացած դատավոր ինչպես իր մասով, այնպես էլ ցանկացած այլ դատավորի մասով: Այն պետք է ներկայացվեր ՍԴ–ում այդ գործը քննության ընդունելու աշխատակարգային որոշման շրջանակներում, ինչը չի արվել:

Ընդհանրապես, ես խորհուրդ կտայի Վահ Գրիգորյանին իր աշխատանքով ոչ թե ճգնաժամ առաջացներ ՍԴ–ում կամ ճգնաժամ առաջացնելու փորձ կատարեր, այլ իրականացներ Սահմանադրության եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված իր պարտականությունները, որ դրա ծանրաբեռնվածությունը չկրեին ՍԴ մյուս դատավորները իր փոխարեն, որ երկրում իշխանության այլ թեւերի, այդ թվում ԱԺ–ի, այդ թվում կառավարության համար խնդիրներ չառաջանան»,-ընդգծեց Արեւիկ Պետրոսյանը:

Հարցին, թե ԱԺ-ն չի՞ կարող ՍԴ անդամին կամ դատավորին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել, Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ: Ցանկացած պետական մարմին, պետական այր, որ կատարում է քայլ, դրանք պետք է բխեն Սահմանադրությունից և օրենքներից, իր գործողությունների համար կրում է պատասխանատվություն: Իսկ ՍԴ-ն ինչպես մինչեւ հիմա, կղեկավարվի Սահմանադրությամբ»:

Ինչ վերաբերում է ՍԴ անդամ Ֆելքս Թոխյանի հատուկ կարծիքին, ով նշել էր, որ ՍԴ-ն շտապողականություն է դրսեւորել, եւ եթե այդպես չաներ, այլ որոշում կկայացվեր, նաեւ հատուկ կարծիք է ներկայացրել նաեւ ՍԴ դատավոր Դիլանյանը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Եթե հատուկ կարծիքները լինեին իրավական առումով այնքան հիմնավորված, փաստարկված, որ հիմք կհանդիսանային ՍԴ–ի համար հիմք որոշում կայացնելու ժամանակ, դրանք հիմք կդառնային»:

Նա չցանկացավ մեկնաբանել Ֆելիքս Թոխյանի հայտարարությունը, որ ՍԴ–ն շտապողականություն է ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դիմումը քննելիս. «Չեմ ցանկանա մեկնաբանել, որովհետեւ ես ինձ ուղղակի կդնեմ քաղաքական դաշտի մեջ, որի ցանկությունը չունեմ»։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ՍԴ-ում հրաժարականներ կարող են լինել, նա արձագանքեց. «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը: ՍԴ–ում ճգնաժամ ստեղծելու փորձեր կատարվում են, ՍԴ–ն գործում է բնականոն ընթացքով, իր լիազորությունների տիրույթում, ՍԴ–ն երկրում ճգնաժամ երկրում չի առաջացրել»:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ ՍԴ անդամներից մի քանիսը ժամանակին առնչվել են «մարտի 1»-ի գործերով որոշումների կայացմանը, ուստի չպետք է մասնակցեին Քոչարյանի գործով որոշման կայացմանը, Արեւիկ Պետրոսյանը նշեց. «ՍԴ-ն սահմանադրական մարմին է եւ քաղաքական որոշումների սահմանադրականության հարցին չի անդրադառնում: ՍԴ-ի որոշումները նորմատիկ ակտերի սահմանադրականության հարցերին են անդրադառնում: Այտեղ չկա հրամանագրի սահմանադրականության հարց, որպեսզի խնդիր լիներ, որպեսզի խնդիր լիներ, որ եթե հայտարարության վերաբերյալ դիրքորոշում է եղել, որը եղել է քվեարկության միջոցով դա կարող էր ուղիղ ազդեցություն ունենալ իմ որպես ՍԴ դատավորի դիրքորոշման եւ որոշման կայացման վրա: հետեւաբար, եթե ես տեսնեի, որ դա խնդիր է առաջացնում գործի քննության հետ կապված, նաեւ ՍԴ ընդհանուր գործունեության առումով, ապա ինքս կնախաձեռնեի այդ գործընթացը, կնախաձեռների առանց խախտման, պատշաճ ժամկետներում»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանգիստ կարող էր քննարկման չդնել Վահե Գրիգորյանի դիմումը ՍԴ աշխատակարգային նիստում: Արեւիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ հարցի քննարկման ժամանակ ՍԴ որեւէ անդամ իր մասնակցության անհամատեղելիության մասով խնդիր չի տեսել:

Ինչ վերաբերում է նրան, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում հայտնի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նա կարճ արձագանքեց. «Թող հայտնի»:

Լրահոս
Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին «Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ) Խախտումներ` «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները Իշխան Սաղաթելյանն՝ Արայիկ Հարությունյանին. Քեզ գերազանցեցիր, չափդ անցար Հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը․ ԱԺ նիստը՝ ուղիղ Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս Տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար. Մարզական ֆեդերացիաների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը ՀՀ արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է ԱԺ-ում ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվերակությունը. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան.Ուղիղ Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան ԱԺ-ն շարունակում է աշխատանքը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում... ԵՊՀ-ում շարունակվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել... Ինչո՞ւ է պարտադիր բանակում ծառայելը. ակադեմիկոսը՝ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մասին «168 Ժամ». Չեն վստահում քննչական մարմնին և իշխանություններին «Իրատես». Իշխանության ներսում լուրջ տագնապ կա «Իրատես». 3-րդ համաշխարհայինին ենք մոտենում, իսկ երկրիդ «առաջնորդը» պոլիէթիլենային տոպրակներով ու ԱԱԾ-ի միջոցով սատանա որոնելով է զբաղված «Հրապարակ». ԼՀԿ-ում դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից «Իրատես». Պատգամավորները վարչապետի ելույթի ժամանակ գերազանցիկ աշակերտների են նմանվում «Հրապարակ». Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել «Փաստ». Քրեական աշխարհն անհանգստացած է «Փաստ». Իշխանության ողջ ռեսուրսը ներդրվում է շոուների սպասարկման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է... Քննարկում ենք դասախոսների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ) Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan