Կրակոցներ՝ Վանաձորում. հրազենային վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
19/09/2019 13:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր ժամը 12:10 «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից ահազանգ է եղել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդ՝ հրազենային վնասվածքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա հայտնեց, որ կրակոցները եղել են Վանաձորի «Հագուստի շուկայի» մոտ:
Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ և քննչական խմբեր, որոնք արդեն Վանաձորում են: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում