Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից

Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից:

Այս մասին պաշտպաններն այսօր միջորդություն ներկայացրին դատարանին՝ թույլատրել Սեյրան Օհանյանին ժամանակավոր լքել երկիրը՝ արտերկրում բուժում ստանալու նպատակով:

Մեղադրող կազմից Պետրոս Պետրոսյանը չառարկեց միջնորդությունը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերին ու հիմնավորումները, բավարարեց միջնորդությունը՝ Սեյրան Օհանյանին թույլատրելով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը լքել ՀՀ տարածքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում