AM | RU
USD
EUR
RUB

Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՍեպտեմբերի 17-ին մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը: Սա համաշխարհային քաղաքականության կարևոր իրադարձություններից է, որտեղ տարբեր երկրների առաջնորդներ են հավաքվում, քննարկում թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային կարևորություն ուենցող կարևոր հարցեր:

Այս տարի նույնպես Հայաստանի ղեկավարը կմասնակցի նստաշրջանին և ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից: Սա կլինի Նիկոլ Փաշինյանի թվով երկրորդ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նախքան առաջիկա իրադարձություններին անդրադառնալը, վերհիշենք, թե ինչ համատեքստ ուներ վարչապետի անցած տարվա այցը Նյու Յորք, և ինչ շեշտադրումներ կային նրա առաջին ելույթում:

73-րդ նստաշրջանի հայկական համատեքստը և վարչապետի ելույթի հիմանկան կետերը
Անցած տարի սեպտեմբերի 23-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող «Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ տարավ: Սա Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական առաջին ընտրությունն էր, որից նա հաղթանակած դուրս եկավ:

Սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Գլխավոր ասամբլեայում, որն այդ կառույցում նրա առաջին ելույթն էր որպես ՀՀ վարչապետ: Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի ներքին և արտաքին հիմնական օրագարգերին: Խոսելով Թավշյա հեղափոխության հաղթանակի մասին՝ նա ընգծեց Հայաստանում ժողովրդավարական փոխոխությունների կարևությունը, քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետը շեշտեց, որ Հայաստանը հեղափոխութունից հետո արտաքին դաշտում չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը և հավատարիմ է մնալու ստանձնած պարտավորութւոներին: Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մատնանշվեց երկու կարևոր կետ. հայկական կողմ(երի) համար առաջնային են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը և Արցախի՝ բանակցության սեղան վերադարձը:

Ի՞նչ ակնկալել առաջիկա այցից

Այս տարի Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնում ներքաղաքական լարված շրջանում, որը պայմանավորված է վերջին պաշտոնանկություններով և Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով: Եթե անցած տարի Փաշինյանը իր հերթական հաջողությունից հետո մեկնեց Նյու Յորք, ապա նույնը չենք կարող ասել առաջիկա նստաշրջանի մասին:

Դեռևս հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ է ունենալու Գլխավոր անսամբլեայի շրջանակներում՝ բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ արարողակարգային հանդիպումից:

Ելույթի բովանդակությունն ամենայն հավանականությամբ պետք է տարբերվի նախորդից: Նախ ներքին օրակարգի մաս կազմող Թավշյա հեղափոխությունից անցել է մեկ տարի և, ինչպես գործընթացները ցույց տվեցին, արտաքին աշխարհին դրանով «գայթակղել» չհաջողվեց: Սա պայմանավորված է միջազգային հարաբերություններում ներկայումս առկա և առավելապես ԱՄՆ-ի կողմից վարվող պրագմատիկ քաղաքականությամբ, որտեղ ժողովրդավարության տարածումը այլևս առաջնահերթություն չէ, ինչպես նախորդ տարիներին էր: Հետևապես, ակնկալվում է, որ վարչապետը շեշտը պետք է դնի արտաքին քաղաքականության վրա: Մասնավորպես անհրաժեշտ է ընգծել, որ Հայաստանը շարունակելու է խուսափել մեծ տերությունների առճակատմանը որևէ կերպ մասնակցելուց և իր բոլոր գործընկերների հետ լինելու է ազնիվ: Առեվել ևս, որ օրեր անց պաշտոնական Երևանը հյուրանկելելու է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի և Իրանի նախագահները:

Տարածաշրջանային քաղաքականության համատեքստում՝ կարևոր է անդրադառնալ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերութուններին: Վերջին շրջանում՝ Իրանի շուրջ միջազգային ճնշումների աճին զուգահեռ, կարևոր է ևս մեկ անգամ հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը Իրանի նկատմամբ սանկցիաների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին: Մեծ տերությունների համար Հայաստանի դիրքորոշումը այս հարցում պետք է մշտապես ընկալելի լինի: Նկատենք, որ իր նախորդ ելույթում վարչապետը չէր անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին: Նման բարձր ամբիոնից անհրաժեշտ է հետևողականորեն բարձրաձայնել Հայաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմաների բացելու սահմանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, ի տարբերություն նախորդ ելույթի, հնարավոր է, որ վարչապետի որոշ շեշտադրումներ փոխվեն, մասնավորպես՝ Արցախի բանակցային սեղան վերադառնալու մասով: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի բանակցային սեղան վերադարձնելու ձգտումները չընդունվեցին միջնորդների կողմից: Սա չի նշանակում, որ այլևս կարիք չկա այդ թեզը պնդելու, սակայն այլ հարց է, թե որքանով է այն արդյունավետ:

Այսպիսով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ աշխարհին ներկայացնելու մեր շահերը և մտահոգությունները աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Գրիգոր ՎԱՂԱՐՇՅԱՆ

 

Լրահոս
Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan