AM | RU
USD
EUR
RUB

Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը եւ այլք։ Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով, որի հիմնական առանցքը դատական իշխանության խնդիրներն էին։

Պետք է նշեմ, որ մինչ Հայաստանի ներկայացուցիչները ելույթները, հանդես եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ իր պարտքը համարելով անդրադառնալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին եւ ժողովրդավարության դասեր տալ Հայաստանի Հանրապետությանը։ Ելույթիս ժամանակ արձագանքեցի նաեւ Ադրբեջանի ներկայացուցչին՝ խորհուրդ տալով մտորել սեփական երկրում ժողովրդավարության մասին։ (տես՝ ելույթի տեքստը) Ադրբեջանցի պատվիրակին հայկական կողմից հակադարձեց նաեւ Նինա Կարապետյանցը։

Հետաքրքրական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ ելույթ էր ունենում ինձնից անմիջապես հետո, իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար՝ դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր!!

Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս։ Չարժե՞ր արդյոք ժամանակի գոնե տասը վայրկյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելուն տրամադրել՝ անհավասար բաժանելով իմ ու իր միջեւ՝ ի վնաս ինձ։

Այսօրվա ելույթիս տեքստը ստորեւ՝

Հարգելի գործընկերներ,

Ինձ համար պատիվ է մասնակցել ԵԱՀԿ կողմից ժողովրդավարության հարցերին նվիրված այս միջոցառմանը։ Նախկինում ես նույնպես պատիվ եմ ունեցել մասնակից լինել ԵԱՀԿ հանդիպումներին, սակայն սա առաջին անգամն է, երբ մասնակցում եմ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։

Սակայն մինչեւ իմ ելույթը ես կցանկանայի համառոտ անդրադառնալ ադրբեջանցի գործընկերոջ բարձրացրած հարցերին։

Պետք է նշեմ,որ դուք այն անձը չեք, ով պետք է գնահատի Հայաստանում ժողովրդավարության մակարդակը եւ դասեր տա մեր վարչապետին։

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ուստի ես իրավունք ունեմ եւ պետք է դա անեմ։

Բազմիցս, նաեւ ԵԽԽՎ-ում, ասել եմ, որ այն ինչ տեղի ունեցել Հայաստանում եւ հնարավոր է եղել Հայաստանում, Ադրբեջանում անգամ պատկերացնել հնարավոր չէ։
Հարգելի գործընկերներ,

Հիմա ես կներկայացնեմ իմ երկրում կատարվող մի քանի մտահոգիչ փաստեր՝ առանց իմ մեկնաբանության եւ դուք դրա հիման վրա կկատարեք ձեր եզրահանգումները։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկվում է նրա բացակայության ժամանակ,երբ դատավորը արձակուրդում է, իսկ այնուհետ՝ նրա լիազորությունները կասեցվում են։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ նոր կառավարության աջակցությունը վայելող դատավորը, որը ընտրվել է օրենքների խախտմամբ, ստանձնելով պաշտոնը, երդվում է որպես ՍԴ նախագահ՝ վիճարկելով ՍԴ նախագահի պաշտոնավարման եւ ողջ դատարանի օրինականությունը՝ կառավարության ամուր աջակցության հիման վրա։

•Արդյոք մտահոգիչ չէ՞ որ Վենետիկի հանձնաժողովը գնահատում է, որ նման հայտարարության՝ խորհրդարանական մեծամասության կողմից ողջունվելը անհանգստացնող է, եւ իր մեջ գործող դատավորների գործունեության միջամտության ռիսկ է պարունակում։

• Արդյոք մտագոհիչ չէ՞, որ իր հարցազրույցում վարչապետը, խոսելով դատավորների մասին,օգտագործում է հետեւյալ բառապաշարը. «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք։»։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, երբ Կառավարությունը իրավական կաշառքի տեսքով անաշխատ եկամուտ է առաջարկում ՍԴ դատավորներին՝ վաղ կենսաթոշակի անցնելու համար։

• Արդյոք մտահոգիչ չէ՞ որ ՍԴ որոշումից հետո իշխող խմբակցությունը ՍԴ նախագահի նկատմամբ սկսում է լիազորություններ դադարեցման գործընթաց։

Հարգելի գործնկերներ,

ԵԱՀԿ Կիեւյան հանձնարարականների համաձայն՝ դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում` տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար։

Վերոգրյալի լույսի ներքո, կարծում եմ, Հայաստանում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ։ Այդ պատճառով, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի վերոգրյալ իրադարձություններին եւ մանրամասն մոնիթորինգի ենթարկի Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրահոս
Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին Ադրբեջանցի ընկերներին կոչով դիմող ոմն Բաբկեն Համլետը, ոչ միայն ֆեյք չէ, այլև՝ բավականին ակտիվ աշխուժակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ «Իրատես». Խնդիրն ի կատար է ածվել. Ինչ խնդիր է դրված եղել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում «Իրավունք». Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը «Իրատես».Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին» «Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են «Փաստ». Իշխանությունները մտադիր են թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը «Հրապարակ». Ադրբեջանցիները հող են նախապատրաստում թե ներքին լսարանի, թե միջազգային հանրության համար. Ա. Տեր-Թադևոսյան «Փաստ». Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ների դերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները. Հայկ Մամիջանյան Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին Համանախագահները հայտարարություն են տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan