Լավրով. Ռուսաստանը «սյուրպրիզ» է պատրաստում ԱՄՆ-ի համար
26/09/2019 14:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մոսկվան պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի համար՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու կապակցությամբ ՌԴ պատվիրակության մի մասին վիզաներ չտրամադրելու համար:
Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, «Առաջին ալիք» -ին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այն (պատասխանը) կլինի… Միջոցներ մենք կձեռնարկենք: Մի զրկեք մեզ «սյուրպրիզ» անելու հնարավորությունից», – ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատվիրակության 10 անդամ, այդ թվում Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանին, վիզա չստացավ և չկարողացավ մեկնել Նյու Յորք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում