Լավրովն իրարանցում է առաջացրել ՄԱԿ-ում
28/09/2019 13:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շփվելու համար հերթ է գոյացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Լենտան։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում Լավրովի ելույթից հետո հերթ էր գոյացել, միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչները ցանկանում էին շփվել Ռուսաստանի արտգործնախարարի հետ»,-գրել է Զախարովան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռուսաստանի նախարարի ելույթի ժամանակ դահլիճը լցված է եղել:
Լավրովը շնորհակալություն է հայտնել բոլոր հավաքվածներին՝ միջազգային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումների նկատմամբ հետաքրքրության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում