Իրանում ռուսաստանցի լրագրող են ձերբակալել
04/10/2019 13:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՌԴ դեսպանատունն ուսումնասիրում է ռուսաստանցի լրագրող Յուլյա Կուզիկի ձերբակալման հարցը: Նրան ձերբակալել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները հյուրանոցում: Լրագրողը գտնվում է Թեհրանում:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, շաբաթ օրը կայանալու է դատը, նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում: Աղջիկը մեղադրվում է իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում