AM | RU
USD
EUR
RUB

Սա ոչ պակաս տոն է նաև աշակերտների համար, առանց որոնց Ուսուցիչներ չէին լինի

 

Ասում են՝ Ճապոնիայում 7 տարի և ավելի ուսուցիչ աշխատողը չի կարող դատարանում ցուցմունք տալ՝ մեղսունակ չի համարվում։ Չգիտեմ ճի՞շտ է դա, թե՝ ոչ, բայց գիտեմ, որ Ճապոնիան դարձավ Ճապոնիա, շնորհիվ նրա, որ այնտեղ ուսուցչի պաշտոն ստանալն ավելի դժվար էր, քան նախարարի պորտֆեյլ ունենալը…

Վերջերս հանրությանը ոչ անհայտ մեկը մի միտք դրեց շրջանառության մեջ, թե «ի՞նչ պիտի տա երեխային 25 000 դրամ ստացող ուսուցիչը»: Այն, որ այդ շրջանակների կողմից ամեն ինչ թարս ձևակերպելը վաղուց արդեն նորություն չէ, փաստում է նմանօրինակ մի այլ ոմնի նույնաբովանդակ մի այլ արտահայտություն. «մենք 10 000-ով ավելի ուսուցիչ ունենք, քան դրա կարիքը կա»…

Վայրի կապիտալիզմի և անբովանդակ դեմոկրատիայի աղյուսով բանականության տրավմա ստացած այս ուղեղներին դժվար հասանելի են Առաքելություն և Էություն բառերը… Դժվար հասանելի է նաև, որ ոչ թե ուսուցիչներն են քանակապես ավելի, այլ՝ աշակերտներն են պակաս… Բայց այս մասին հետո…

…Ես մանկավարժների ընտանիքում եմ մեծացել…

Տատս ու պապաս՝ երկարամյա մանկավարժներ, մայրս, հորաքույրս, մորաքույրս, հորեղբայրս … բոլորը մանկավարժ…

Իմ աչքի առաջ է եղել մանկավարժի կերպարը, հորեղբորս ձևակերպմամբ՝ ամենակարևորը՝ ուսուցչի հմայքը…

Դեռ անհիշելի ժամանակներից իր գործից դուրս հորեղբայրս գնում էր գյուղերով, գտնում կարիքավոր ու շնորհաշատ երեխաներին, աշխատում նրանց հետ, պատրաստում օլիմպիադաների…

Նրանցից շատերը այսօր բարձր դիրքեր են զբաղեցնում և ապահովված կյանք վարում…

Քանի-քանի անգամ հորեղբորս առաջարկել էին զբաղեցնել տնօրենի պաշտոնը, որը միշտ մերժել է, ոչ միայնայն պատճառով, որ տնօրենն իր ընկերն էր, այլ որ դա կսահմանափակի մանկավարժի իր աշխատանքը՝ ծանրաբեռնելով վարչարարական գործերով…

Երբ քաղաքական պատճառներով հորս, հորեղբորս, հորեղբորս տիկնոջը հեռացրել էին գործից, նա էլի չթողեց իր մասնագիտությունը, մոտ մի տարի աշխատելով Երևանում՝ Ֆիզմաթ դպրոցում, հետ վերադարձավ ա՛յն ժամանակ, երբ իմացավ, որ անցողիկ ոմն մեկն ասել էր, թե նրանց ցեղը (նկատի ուներ մեզ՝ Խոջաբաղուն տոհմին, որ Գորիսի հիմնադիր տոհմերից է…), պիտի քոչի Գորիսից։ Հորեղբայրս հետ վերադարձավ Գորիս ու մոտ երկու տարի առանց գործի էր (բոլոր տնօրենները, նույնիսկ իր ընկերները, վախենում էին նրան գործի ընդունել), բայց ասել էր՝ նա ո՞վ է, որ ասի, թե մենք որտեղ պիտի ապրենք…

Հետո մի քանի տարի գործ առաջարկեցին Կապանին կից գյուղերից մեկի դպրոցում… Մնում էր դպրոցի սենյակներից մեկում ու դաս տալիս… Ավելի ուշ՝ նրան առաջարկեցին Գորիսի գյուղերից մեկում աշխատանք…

Չնայած նրան, որ բոլորն են ընդունում, որ Սևադա խոջաբաղյանը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Հանրապետության լավագույն մասնագետներից է, մինչ էսօր Գորիսի դպրոցի տնօրենները վախենում են նրան աշխատանք առաջարկել… անհանգստանալով, որ դա կարող է իրենց վրա անդրադառնալ բացասաբար…

Եւ անկախ դրանից, նա շարունակում է իր մանկավարժական գործունեությունը, աշակերտներ է պատրաստում օլիմպիադաների համար, մանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ մասնագիտական գրքեր գրում։ Կատակում է, թե իրեն մեծ լավություն արեցին գործից հեռացնելով՝ հնարավորություն տվեցին աշխատել գրքերի վրա։ Մոտ 5 անուն գիրք է հեղինակել, որոնք ընդունվել են որպես օժանդակ կրթական ձեռնարկ դպրոցների համար…

Ի թիվս մի քանի այլ կոլեգայի, այն քիչ Հայազգի մասնագետներից է, որոնք Կենգուրու Միջազգային օլիմպիադային խնդիրներ են տալիս Հայաստանից…

Մասնագիտական գործունեությունից զատ, ակտիվ քաղաքացի է, հանդես է գալիս տարաբնույթ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, հրապարակախոսություններով, կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված քննադատական և մասնագիտական հոդված-առաջարկներով, որոնց մի մասն արդեն ընդունվել են ի գիտություն…

Իմ աչքի առաջ մանկավարժի այս կերպարը կա…

Մարդ, որ շուտով 70-ը կբոլորի, բայց բազմաթիվ երիտասարդներից ավելի եռանդուն է և չի դադարում ստեղծագործել, չի դադարում իր երկրի պիտանի քաղաքացին լինել…

Մարդ, որ առաջինն էր պատռել կոմունիստական կուսակցության անդամատոմսը, և միշտ եղել էր ժողովրդական շարժման դրոշակակիր, իսկ ստիպված կողք քաշվել, երբ ՀՀՇ-ի քավորությամբ այդտեղ սկսել էր «կեղտ լցվել», որի կանխումն իր ուժերից վեր էր արդեն…
Մարդ, ով Արցախյան շարժման սկզբնական տարիներին զբաղված էր փախստականների տեղավորման հարցերով…

Քանի՜-քանի ընտանիքներ են տեղավորվել մեր տանը՝ մինչև ապաստան գտնելը…

Մենք նկուղում էինք մնում, նրանց տեղավորել էինք մեր տանը…

…Երկար կարող եմ պատմել Ուսուցչի մասին…

Իմ ուսուցիչները լավագույն օրինակներ են, թե ինչպես կարող է մարդը գործնականում ոչինչ չստանալով՝ տալ ամեն ինչ, Կյա՜նք տալ…

Գիտե՞ք ինչի…

Չէ՛, չգիտեք, ձեր ուղեղին չի հասնի դա… Դա հասու չէ մի քանի հազար դոլարի դիմաց հոգին ու ազգային արժեքները սատանային վաճառող տխմարներին…

Դա հասկանալի չէ նրանց, որոնց համար կյանքի արժեքը փողն է և կուշտ փորը…

Ես փայլուն ուսուցիչներ եմ ունեցել, որոնց մի մասը, ցավոք, արդեն ողջ չէ… եւ վաստակած հանգիստը ոչ թե վայելում են շրջագայություններով, այլ՝ երկնային թագավորության մեջ…

Հարցնում եք՝ ի՞նչ կարող է տալ 25 000 դրամ ստացող ուսուցիչը…

Պատասխանեմ.

- Սեփական օրինակով սովորեցնել, որ դրամը միայն ու միայն միջոց է, և ո՛չ երբեք՝ նպատակ… Սովորեցնել, թե ինչպես Մարդ լինել, լինել սեփական Ազգին, Երկրին, Հայրենիքին, Ծննդավայրին նվիրված քաղաքացի…

Շնորհավոր Ուսուցիչների Տոնը…

Առանց Ուսուցիչների Աշակերտներ չէին լինի…

Սա ոչ պակաս տոն է նաև աշակերտների համար, առանց որոնց Ուսուցիչներ չէին լինի…

Ուսուցիչներին ցանկանում եմ արժանի հետնորդներ…, որ ապրեն լիարժեք, երջանիկ, երբեք ստիպված չլինեն մտածել օրվա հացի մասին, այլ հնարավորություն ունենան անել այն, ինչ իրենց Էությունն է՝ Կոչումով, Առաքելությամբ Ուսուցիչ…

Ովքեր ապրում են մեր հետ գնահատենք ըստ արժանվույն կենդանության օրոք…
Իսկ նրանք, ովքեր արդեն հավերժի ճամփորդ են…

…Թող լույս լինի Ձեր անցած երկրային և երկնային ճանապարհը…

Եւս մեկ անգամ՝ Շնորհավորում եմ, Երախտապարտ եմ…

Երբեք չկորցնեք Ուսուցչի Հմայքը…

#Առաքելությամբ_Ուսուցիչ

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan